Մամուլ

Խոշոր հրդեհ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ գտնվող սննդի կետում․ հրդեհի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ

Խոշոր հրդեհ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ գտնվող սննդի կետում․ հրդեհի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի»  մոտակայքում, ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում:

hrdeh ain

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Քանի որ տարածքը գտնվոմ է բնակելի թաղամասում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանը, Նարեկ Միքայելյանը, Նարեկ Սուքեյանը և Բենիկ Շահբազյանը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:

garegin njdeh hrdeh

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել: Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի 1 պահարան և սառնարան:

Կիսվել էջում