ՄամուլԱզատ խոսք

Ավինյան, հրաշք ա երբ քեզ 2 կոպեկով ծախում ա ժ/պ դարձած մի բիձուկ․ Մհեր Մկրտչյան

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ավինյանին` ինձ թատրոնից հանելու համար: Անկեղծ:

Ավինյան, հրաշք ա երբ քեզ 2 կոպեկով ծախում ա ժ/պ դարձած մի բիձուկ ու հրաշք ա, երբ դա անում են նրանք, ում դու տվել ես շանս, հնարավորություն, ուղետոմս… Էլի շատ էժանով)))..

Հրաշք ա երբ կոլեգաներդ, ում դու ժամանակին հասել ես օգնության հիմա լռում են, կարծես դու երբեք չես եղել իրանց ճանապարհին…

Էս ամենը մեծ նվեր ա սցենարիստի համար:

Ավինյան դու գիտես, որ ԷՍՕՐ ես դատը դժվար թե հաղթեմ)))

Բայց նաև գիտես, որ հետո գալիս ա ՎԱՂԸ` այն օրը, երբ կսկսեն ծախել քեզ, իսկ Մհեր Մկրտչյան թատրոնը նորից ԿԱՊ ԿՈւՆԵՆԱ Մկրտչյան ազգանվան հետ:

Հ.Գ.  Ես էլ գիտեմ)))»։

Կիսվել էջում