ՄամուլՏեսանյութ

Անձն ուրացած պետք ա կռվենք ու հաղթենք. առաջնագծի դիրքի ավագ Արթուր Համբարձումյան

Անձն ուրացած պետք ա կռվենք ու հաղթենք. առաջնագծի դիրքի ավագ Արթուր Համբարձումյան

ArmLur.am-ը գրում է․ Հենց զինվորական համազգեստ հագա, հայտնվեցի ամենաբարձրում: Հիմա ոչ թե վերելք է, այլ տարածքի ընդլայնում հորիզոնական տիրույթում: Այսօր դիրքի ավագ եմ, վաղը մեծ զորք կունենամ: Հետո ավելի մեծ… սահմանին, լեռան վրա լեռ կբարձրանա՝ մեծ ու ուժեղ զորք: Երկիրը իր զինվորի սիրուց կծաղկի:

Սա հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկի դիրքի ավագ Արթուր Համբարձումյանի խոսքերն են: Ժամկետային զինծառայությունը ավարտելուց հետո նա չի հեռացել բանակից եւ անցել է պայմանագրային ծառայության:

Արթուր Համբարձումյան

Պայմանագրային զինծառայողը, երբ լսում է իր մանկություն բառը, անմիջապես հիշում է մի դեպք, որը ճակատագրական է եղել իր համար: «Երկու տարեկան էի, բակում խաղալիս մեր աքլորը հարձակվեց վրաս ու սկսեց կտցահարել: Մոտակայքում հակառակի պես ոչ ոք չկար, ոչ ոք չէր լսում ճիչերս: Երբ ինձ ազատեցին աքլորի ճանկերից, արդեն ուշ էր: Ես կորցրել էի խոսելու ունակությունը, լեզուս կապվել էր:

Մերոնք ինձ որ բժշկի մոտ ասես չտարան, բայց օգուտ չեղավ: Մինչեւ յոթերորդ դասարան: Յոթերորդ դասարանում միանգամից լեզուս բացվեց: Իմ տարերքը ԱԿՍ ավտոմատն է, ես գերազանց եմ կրակում, բայց ՌՊԿ գնդացիրն էլ վատը չէր, ու հետզհետե սկսեցի սիրել զենքս: Մեր դիրքը նույնպես որոշ ժամանակ անց դարձավ սիրելի ու հարազատ:

ArmLur.am-ը զրուցել է Արթուր Համբարձումյանի հետ, ով այս պահին առաջնագծում է եւ վստահեցնում է, որ հաղթանակը մերն է լինելու:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով