Մամուլ

Աներոջը կյանքից զրկած Գոռ Տեր-Եսայանը շրջում է թիկնապահներով, տարածքներ ունի Ամիրյան փողոցում․ ուշագրավ մանրամասներ

Աներոջը կյանքից զրկած Գոռ Տեր-Եսայանը շրջում է թիկնապահներով, տարածքներ ունի Ամիրյան փողոցում․ ուշագրավ մանրամասներ

Այսօր համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Լիանա Մարգարյան անունով մի կին պատմում, որ իր երեխաների աչքի առաջ հրազենային կրակոցով իր հորը սպանած նախկին ամուսինը հետապնդում իրեն, սպառնում իրեն ու իր հարազատներին։

Կնոջ խոսքով՝ ինքը թաքնված է այժմ, չնայած որ իր ու իր երեխաների նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնվում են իբ րև անհետ կորած, բայց իր անվտանգությունից ելնելով՝ ինքը չի բացահայտում իր գտնվելու վայրը։

Hayastan.news-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Գոռ Տեր-Եսայանի մասին։

Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը բավականին հարուստ է, Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում մի շարք առևտրային տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ են տրված։

Բնակվում է Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույց շենքում, ունի թիկնապահներ, որոնք մշտական հսկողություն են իրականացնում նրա տան մոտ, անգամ քնում են շքամուտքում։

Աներոջ սպանության համար երկու տարի հոգեբուժարանում անցկացրած, հետո ազատ արձակված Գոռ Տեր-Եսայանը, ինչպես մեզ պատմեցին, խնդիրներ ունի նաև իր մոր և հարազատ եղբոր հետ։

Ամիրյանում վարձակալությամբ տրված տարածքները Գոռ Տեր-Եսայանի հայրը որպես ժառանգություն թողել է Գոռի եղբոր անունով, և դա կռվախնձոր է դարձել եղբայրների միջև։

Կիսվել էջում