ՄամուլՏեսանյութ

«Ինքն ու որդիները անհետ կորած չեն»․ նախկին ամուսինը սպառնում է կնոջը և նրա հարազատներին․ Լիանա Մարգարյան

«Ինքն ու որդիները անհետ կորած չեն»․ նախկին ամուսինը սպառնում է կնոջը և նրա հարազատներին․ Լիանա Մարգարյան

Աներոջը սպանած Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, գործարար Գոռ Տեր-Եսայանի նախկին կինը՝ Լիանա Մարգարյանը հայտարարություն է տարածել իր և որդիների որոնվելու և անհետանալու հետ կապված։

Լիանա Մարգարյանը հայտնել է, որ ինքն ու որդիները անհետ կորած չեն, իրենց ոչ ոք չի առևանգել, սակայն ինքը ստիպված է առայժմ չբացահայտել իրենց գտնվելու վայրը, քանի որ պատճառներ ունի՝ վախենալու իր և երեխաների անվտանգության համար։

Նա պատմել է, որ նախկին ամուսինը, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, իր և 2 երեխաների ներկայությամբ կրակահերթ է արձակել ինքնաձիգից և իր աչքի առաջ սպանել է իր հորը՝ Արթուր Մարգարյանին։

«Գոռ Տեր-Եսայանը, կալանքի տակ գտնվելու փոխարեն, Նուբարաշենի հոգեբուժարանում 2 տարի գտնվելուց հետո հայտնվել է ազատության մեջ»։

Նա նշել է, որ 2 փորձաքննությունները ցույց են տվել Տեր-Եսայանի անմեղսունակությունը սպանություն կատարելիս, սակայն երրորդ փորձաքննությամբ ոչ միայն հաստատվում է, որ Գոռ Տեր-Եսայանը մեղսունակ է եղել սպանություն կատարելիս, այլև բերում են հիմնավոր կասկածներ առաջին 2 փորձաքննությունների եզրակությունների վերաբերյալ։

Մարգարյանը հայտնել է նաև, որ նախկին ամուսինը ահաբեկել է և սպառնացել իր հարազատներին։

Մանրամասները՝ Oragir.news-ի տեսանյութում

Կիսվել էջում