Այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգիստը
Makaryannews.am-ը գրում է.
Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Նարեկին ծառայակիցները ծեծել էին և հասցրել ինքնասպանության:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու զինծառայող:
Հոգեհանգստի սրահը մարդաշատ էր, ներսում` ծանր մթնոլորտ:
Բակում շտապօգնության մեքենա էր կանգնած, քանի որ հարազատների ինքնազգացողությունը հաճախ էր վատանում:




