Օրեր առաջ եւս մեկ զինվոր է ինքնասպան եղել․ Պն-ն հաղորդագրություն չի տարածել
Hraparak-ը գրում է․ «Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Նարեկին ծառայակիցները ծեծել և հասցրել են ինքնասպանության:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երկու զինծառայող:
ՊՆ մեր աղբյուրները հայտնեցին,որ վերջին շրջանում բանակում այնպիսի բարձիթողի վիճակ է,որ նման բազում դեպքեր են գրանցվում:
Օրինակ մոտ տասը օր առաջ էլ երեւանամերձ զորամասում ծառայող է մահացել, որի մասին Պն-ն հաղորդագրություն չի տարածել, մեզ ասացին, որ մահացած զինծառայողը Պաշտպան հայրենյաց ծրագրի շրջանակներում է ծառայության անցել, թե ինչ հանգամանքներում է զինվորը մահացել, ՊՆ-ից ճշտել չհաջողվեց, խոսնակը այսպիսի պատասխան տվեց «Չկա դեպք, որը ծառայության հետ կապված հանգամանքներում եղած լինի, ու չհաղորդվի կամ ՊՆ, կամ ՔԿ կողմից»։
Ի դեպ, այս դեպքում եւս զինվորն ինքնասպանություն է գործել:»


