Նախկին մանկատան տարածքում նորածինների կմախքներ են գտել
Իռլանդիայում նախկին «Մոր և մանկան կաթոլիկական մանկատան» տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել են հարյուր նորածին երեխաների կմախքներ։ Այս մասին հայտնում է ODAIT-ը։
2014 թվականին պատմաբան Քեթրին Քորլեսը հայտարարել էր, որ 1925-1961 թվականներին Թուամ քաղաքի «Մոր և մանկան կաթոլիկական կենտրոնի» կոյուղու համակարգում հուղարկավորվել են 796 նորածիններ և փոքր երեխաներ։
2017 թվականին հատուկ հանձնաժողովը մանկատան հարևանությամբ գտնվող այգու տակ գտնվող ռեզերվուարում հայտնաբերել էր մեծ թվով մանկական ոսկորներ և կմախքներ։
Դրանից հետո իրավապահ մարմիններն ու քրեագետները սկսել են կենտրոնի տարածքի փուլային պեղումները։
Հուլիսի 25-ից իրականացվող աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 99 նորածին երեխայի կմախք, որոնցից 22-ը գտնվել են դագաղների մեջ։ Մնացորդները հայտնաբերվել են այն հատվածում, որը նախկինում օգտագործվել է տրանսպորտային երթևեկության համար։
Իռլանդիայի «Մոր և մանկան» կենտրոններ հիմնականում ուղարկվել են հղի կանայք՝ տեղի կաթոլիկ հոգևորականների ճնշման հետևանքով։ Կենտրոններում ծանր պայմանների պատճառով երեխաների մահվան դեպքերը հաճախակի են եղել։


