Մամուլ

Այսօր Միայնակ գայլի՝ Արայիկ Խանդոյանի հիշատակի օրն է

Այսօր Միայնակ գայլի՝ Արայիկ Խանդոյանի հիշատակի օրն է։ Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից։

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971թ-ի ապրիլի 19-ին՝ Վերին Սասունիկում։ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ էր, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ:

Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը: Արցախյան պատերազմին մասնակցել են նաև նրա եղբայրներից երեքը՝ Արարատն, Արթուրն ու Հունանը:

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։

Կիսվել էջում