Մամուլ

Այսօր Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, ծննդյան օրն է

Այսօր Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, ծննդյան օրն է

Այսօր ազատամարտիկ, ՀՀ զինված ուժերի պահեստազորի մայոր, հասարակական-քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի, ծննդյան օրն է ։

Արայիկ Խանդոյանի ռազմական կարիերան սկսել է 1988 թվականին, երբ նա, լինելով դեռ 17 տարեկան, Ծաղկահովիտ գյուղի մոտակա խորհրդային ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

1989 թ. զորակոչվել է ԽՍՀՄ զինված ուժեր, սակայն 1990 թ. արձակուրդից չի վերադարձել ծառայության վայր:

Նույն թվականին Արայիկ Խանդոյանը մեկնել է Արցախ ու միացել կամավորական-ինքնապաշտպանական շարժմանը, որտեղ էլ ձեռք է բերել «Միայնակ գայլ» մականունը: 1994 թ. հրադադարից հետո Արայիկ Խանդոյանն ու իր եղբայրներ Արարատն ու Արթուրը շարունակել են ծառայությունը ՀՀ զինված ուժերում:

Միայնակ գայլ

Միայնակ գայլն ունի 5 երեխա։ Նա իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

Խանդոյանը կալանավորվեց 2016թ․ հուլիսի 31-ին՝ Սասնա Ծռեր խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո։

Բանտում անցկացնելով մոտ երկու տարի՝ պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների․ լրատվամիջոցների կողմից առավել լուսաբանվել է 2017թ․ հունիսի 28-ի դեպքը, երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղում։

Խանդոյանի պաշտպանները դա մեկնաբանեցին որպես նրա հանդեպ իշխանությունների հրամանով իրականացրած հաշվեհարդար։

արայիկ խանդոյան

Արայիկ Խանդոյանը խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։

Միայնակ գայլը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին, Եռաբլուր պանթեոնում։

Share