Մամուլ

«Այո-այո՛, իմ շունն ա, բա թողենք էրէխեքին ուտի՞». «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը՝ իր շանը կրակելու մասին

Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել ենք: Այս մասին Econews.am-ին հայտնել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, ով նախօրեին ականատեսների աչքի առաջ կրակել է շան վրա:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ շունն ա, բա ի՞նչ անենք, թողենք էրեխեքին ուտի… էս 3-4 օր ա կատաղած էր, աֆիցանտի վրա էր հարձակվում, ժողովրդի բանի, էլ բան չէինք կարա անեինք, պտի թողեինք մարդ կծեր, հենա միանգամից ասինք… ինքն էլ կիրակի օր ա: Այո,՛ լրիվ օրինական որսորդական զենքով:

Էս 3 օր ա հարձակվել ա սրա-նրա վրա, գժված շուն ա, արդեն կատաղած, միակ վարիանտն էն էր, որ դրան պտի շուտ բան արվեր… պտի գար մեկի էրեխուն կծեր, ինքն էլ կատաղած շուն ա, ուրիշ էլ վարիանտ չկար դրան: Էսօր նորից հարձակվել էր սեղան հավաքողի վրա, կծել չի հասցրել, միանգամից սինիով խփել ա, դե կատաղած շուն ա, դրան պետք ա չեզոքացնել, հասարակական սննդի վայր ա, ուրիշ բան չկար ըտեղ էլի: Էս մի տարուց ավել ա պահում եմ:

Էսօր եթե մեկի էրեխուն կծեր, մենք դրա տակից դուրս կգայի՞նք, միանգամից էդ եզրակացությանը եկա… կարայի ես էդ նույնը կատարեի ուշ ժամի, որ ոչ մեկ չտենար, բայց էդ պահն էր, որ ասեց մատուցողը՝ «շեֆ, էլ չեմ կարողանում»… էլ ուրիշ բան չկար, դրան պտի վերացնես…»,- մանրամասնորեն ներկայացրեց «բնության պաշտպանը»:

Ականատեսը նշել է, որ տարածքում նաև շան ձագ է նկատել և լուսանկարից կարելի է ենթադրել, որ սպանված կենդանին վերջերս ծննդաբերել է: Այստեղից ակնհայտ է դառնում մայր շան՝ ձագերին պաշտպանելու ցանկությունը: Ըստ ամենայնի՝ Սուրեն Աղաջանյանը սպանել է մայր շանը, իսկ ձագերի ճակատագիրն անհայտ է:

Կիսվել նյութով