Շոու-բիզնես

«Այլևս կապի դուրս չի եկել»․ Արցախում երեկվա պայթյունի ժամանակ այնտեղ է եղել նաև Մանե Գրիգորյանի եղբայրը

«Այլևս կապի դուրս չի եկել»․ Արցախում երեկվա պայթյունի ժամանակ այնտեղ է եղել նաև Մանե Գրիգորյանի եղբայրը

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ փնտրում է եղբորը, ով երեկ Արցախում տեղի ունեցած պայթյունի ժամանակ եղել է այնտեղ։

«Արցախում երեկվա պայթյունի ժամանակ եղել է նաեւ եղբայրս՝ Դավիթ Բագիրյան Կարենի ու այլեւս կապի դուրս չի եկել…

Չենք գտնում, անունը հիվանդանոցներում չկա..

Խնդրում եմ, ով լուր ունենա, գրեք», – գրել է Մանեն։

Կիսվել էջում