Մամուլ

Մենք բոլոր ջանքերը կգործադրենք միջանցքը հնարավորինս արագ բացելու համար․ Ինչ է ասել Էրդողանը Փաշինյանին

Մենք բոլոր ջանքերը կգործադրենք միջանցքը հնարավորինս արագ բացելու համար․ Ինչ է ասել Էրդողանը Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցի շրջանակներում  Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նախագահները հանդիպում են ունեցել  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն»,- ասել է Էրդողանը և հավելել, որ երկու երկիրը շարունակում է աշխատել բոլոր ոլորտներում կապերի և համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։

«Այս ակնկալիքը ես հայտնեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցում։ Մենք անլուծելի խնդիրներ չենք տեսնում, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հարևանության իրավունքները։

Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, թուրք-ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։

Այդ իսկ պատճառով մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար»,- ասել է Էրդողանը։

Կիսվել էջում