ՄամուլՏեսանյութ

«Ամոթ է». քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին

Շաքիում ադրբեջանցու հարձակման ժամանակ երեխաներին պաշտպանած և բազմաթիվ վնասվածքներ ստացած մոր գործողությունների վերաբերյալ քաղաքացիներից մեկը կարծիք է հայտնել՝ անդրադառնալով նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, թե եթե կինը չմտներ տուն և սպասեր ոստիկանությանը, այդ դեպքը տեղի չէր ունենա։

Անդրադառնալով մորը մեղադրելու և նրա գործողություններին գնահատական տալու հարցին՝ քաղաքացին նշել է, որ վտանգի մեջ հայտնված երեխային պաշտպանելը ցանկացած մոր բնական արձագանքն է։

«Ես չեմ լսել Փաշինյանի այդ տեսանյութը, բայց կարծում եմ՝ ճիշտ չէ նման բան հայտարարելը։ Մայրը, ինչպես ցանկացած կենդանի էակ, իր զավակի համար պատրաստ է ամեն ինչի։ Հայ կինը միշտ էլ պաշտպանել է իր երեխաներին, և դա շատ բնական է։

Ցանկացած մայր, եթե տեսնի, որ իր երեխան վտանգի մեջ է, այլ կերպ չէր կարող վարվել։ Ինքը պետք է պաշտպաներ երեխային։ Ես կարծում եմ՝ այդ կինը կատարել է իր մայրական պարտքը։

Նման հայտարարություն անելը շատ սխալ է։ Փաշինյանն իրավունք չունի նման բան հայտարարելու։ Նախ պետք է ապահովել բնակչության անվտանգությունն ու բարեկեցիկ ապրելակերպը, հետո նոր նման արտահայտություններ անել։ Մայրը ինչի՞ համար է մայր կոչվում, եթե ոչ իր երեխային պաշտպանելու», – ասել է քաղաքացիներից մեկը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում