Մամուլ

Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» և 1,5 տարի մոռանում սնվելու մասին. Գևորգ Պետրոսյան

Այս մասին Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» և 1,5 տարի մոռանում սնվելու մասին։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Մեզ խաբել են… Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ…

Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր և բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արևածաղիկն ու ընկուզեղենը… Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ…

Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է…
Մեկ անգամ «ուտում ես» և առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին…
Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները…»։

Կիսվել նյութով