Ազատ խոսք

Իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի, չեմ վախենում սեփական կարծիք ունենալուց․ Մարիամ Փաշինյան

Իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի, չեմ վախենում սեփական կարծիք ունենալուց։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարիամ Փաշինյանը՝ անդրադառնալով, իր օրեր առաջ կատարած ևս մեկ գրառման, որը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց հայ օգտատերերի շրջանում։

«Ինչ էլ տեսնեմ այս գրառման մեկնաբանություններում, մեկ է չեմ ջնջելու այս գրառումս, ու ոչ էլ փակելու եմ մեկնաբանությունները, քանի որ նույնիսկ 0,001% կապ չունեմ էն ամենի հետ ինչ ասվում է: Գրեք ամենվերջին բառերը ու սարքեք ամենավերջ մեմերը, նկարներս ֆոտոշոփ արեք ինչքան ցանկանում եք: Դա ինձ չի խանգարելու:

Կջնջեի ու կփակեի, եթե մեկնաբանությունները ճիշտ լինեին:

Մարիամ Փաշինյան դիմակ

Գրառման մեջ հստակ երևում է, որ խոսքս վերաբերվում է իրավիճակի խոցելիությունից ի շահ իրենց օգտվող խմբերին, քանի որ կան մարդիկ, ում չի հետաքրքրում ոչ բնությունը ոչ էլ տնտեսությունը, իրենց հետաքրքրում է հասարակակության մեջ ստեղծված անհամաձայնությունը, բայց իհարկե, խոսքը այսօր դարձել է շահարկումների ամենամեծ գործիքը, հետևաբար, բոլորը կողմերը կարող են օգտագործել իմ խոսքը այնպես ինչպես հարմար է, օգտատերերը` ըստ իրենց տրամադրության, ֆեյսբուքյան ֆեյքերը` ըստ իրենց օրվա աշխատանքի հանձնարարության:

Ու մի շատ կարևոր բան. Իմ ձայնը այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում: Ինչ իրավիճակում էլ լինեմ, իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի: Չեմ վախենում սեփական կարծիք ունենալուց: Նախընտրում եմ ասել այն ինչ մտածում եմ, թեկուզ եթե այն միանշանակ չի ընդունվելու, քան ասեմ այն, ինչին չեմ հավատում, բայց մեծամասնությունը ուզում է լսել:

Իսկ ֆոտոշոփերի, մեմերի ու ծաղրանքների վրա նույնիսկ ժամանակ չեմ ունենում նայել, էնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով: Նաև, կարող եք շահարկել ու օգտագործել այս գրառումս»:

Կիսվել նյութով