Մամուլ

«Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու». Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը

Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու. Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը: Ամուլսարի տարածաշրջան կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ մասնավորապես նշելով.

«Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:

Վարչապետի գրառման տակ մեկնաբանություներ էր գրել Շիրակ Բունիաթյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը.

«Հուսով ենք Դուք ել արդեն գիտեք որ մե՛նք կյանքի գնով էլ լինի ԱՄՈՒԼՍԱՐԸ պահելու ենք», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Շիրակ Բունիաթյան ջան, էդ «կյանքի գինը» թողնենք էլի: Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու»:

pashinyan
Կիսվել էջում