ԱշխարհՏեսանյութ

Աղջկա հիստերիկ պահվածքը, երբ ընկերոջ անակնկալն իրեն չգոհացրեց (Տեսանյութ)

Աղջիկների մեծամասնությունը երազում է հանդիպել այնպիսի տղամարդու, ով հանուն իրեն պատրաստ կլինի ամեն ինչի, կպարգևի գեղեցի և անմոռանալի պահեր, հաճելի (ինչու չէ, նաև թանկարժեք) անակնկալներ կպատրաստի և ամեն մի օրը կվերածի տոնի։

Տղաներն էլ իրենց հերթին ձգտում են գտնել այն միակին, ով կհասկանա իրենց ամեն մի քայլը, սխալներին կտրուկ արձագանք չի տա և, որ ամենակարևորն է, նրանց ջանքերն՝ ուղղված իրենց սիրելիներին երջանկացնելու և անակնկալ մատուցելուն, կգնահատվի ըստ արժանվույն և կարևոր չի լինի նվերի գինն ու չափը։

Իսկ հիմա հանում ենք վարդագույն ակնոցները և նայում ենք այս հարցին իրական գույներով։ Աղջիկները բաժանվում են երկու խմբի․ նրանք, ովքեր այս ամենը երազելու հետ մեկտեղ, իրենց սիրելիներին (եթե իսկապես սիրում են) ընդունում են այնպիսին, ինչպիսին կան, և գրպանի պարունակությանն այդքան էլ ուշադրություն չէն դարձնում։ Եվ նրանք, ովքեր գտել են իրենց հարուստ արքայազնին, ստանում են երևելի նվերներ, բայց մշտապես դժգոհ են՝ կարծելով, որ դա իրենց ընկերոջ պարտականությունն է։

Այս աղջիկը՝ ում քիչ հետո կտեսնեք տեսանյութում, պատկանում է երկրորդ խմբին։ Նրա ընկերը մի ամբողջ օր չարչարվեց, որպեսզի իր ընկերուհու համար գնած iPhone-ը նվիրի յուրահատուկ և օրիգինալ կերպով։

Տեսեք, թե ինչ եռանդով պատրաստեց այդ անակնկալը և ինչ տհաճ արձագանքի արժանացավ սիրած աղջկա կողմից․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews

Կիսվել նյութով