Մամուլ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնում են Սյունիք։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հաղորդել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաև ականանետային միջոցներ:

Կիսվել էջում