Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ ճակատի բախվել են MAZDA-ն ու VAZ 2104-ը. կա զոհ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ ճակատի բախվել են MAZDA-ն ու VAZ 2104-ը. կա զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 11-ին, ոբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում՝ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են MAZDA և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության ավտոմեքենային: Այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով կան վիրավորներ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում