Մամուլ

Հրապարակվել է այսօր զոհված 4 զինծառայողների անունները

Հրապարակվել է այսօր զոհված 4 զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է այսօր զոհված զինծառայողների անունները:

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Կիսվել էջում