Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ Փարիզում հնչեց Հայաստանի հիմնը
Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ Փարիզում հնչեց Հայաստանի հիմնը։
Արարողությանը մասնակցում են Ֆրանսիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իր հարգանքի տուրքը մատուցելու են եկել ՀՀ նախագահը և իր տիկինը, ՀՀ վարչապետը տիկնոջ ուղեկցությամբ, Գարեգին Բ Վեհափառը, նախարարներ։
Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մուտք գործեցին ՀՀ և Ֆրանսիայի հիմների ուղեկցությամբ։
Ազնավուրի աճյունը ծածկված էր Ֆրանսիայի դրոշով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ վերանշելով Ազնավուրի անօրինակ նվիրումը հայ ժողովրդին, նշելով նրա ավանդը և կրկին հայտնելով հայ ժողովրդի սերը։