Աշխարհ

Այս գողությունը բացահայտվեց 2 տարում, ու այն անվանեցին «Դարի գողություն». ինչպես Լուվրից անհետացավ Մոնա Լիզայի նկարը

Այս գողությունը բացահայտվեց 2 տարում, ու այն անվանեցին «Դարի գողություն». ինչպես Լուվրից անհետացավ Մոնա Լիզայի նկարը

Արվեստի հանդեպ սերը միշտ չէ, որ դրական է դիտվում, երբեմն դա հանգեցնում է հսկայական աղետի, ընդհուպ մինչև գողության։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ մի գողության պատմության, որն հետագայում անվանեցին «Դարի գողություն»։

1918թ․-ի օգոստոսի 21-ին անհասկանալի կերպով Լուվրից անհետացավ, ոչ ավել, ոչ պակաս, Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» հայտնի նկարը: Անհետացումն ավելի առեղծվածային էր, քան Մոնա Լիզայի ժպիտը, ու 2 տարի պահանջվեց գողությունը բացահայտելու համար:

Կասկածվում էին բոլորը` շուրջ 100.000 մարդ: Ալֆոնս Բերտիլիոնը, ով զբաղվում էր գողության բացահայտմամբ, կասկածում էր անգամ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարությանը: Նկարի գողությունն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց, որ ոմանք կանխատեսում էին, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև շուտով կարող է պատերազմ սկսվել փոխադարձ մեղադրանքների պատճառով:

Ամիսներ շարունակ հետախուզվում էին բոլոր հնարավոր կասկածյալները, սակայն ապարդյուն: Նկարի գողությունն այնքան անիրական էր, որ ոմանք կատակում էին՝ ասելով, թե այս գողությունից հետո հաջորդը երևի Էյֆելյան աշտարակն է լինելու: Միայն 2 տարի անց վերջապես պարզ դարձավ, թե ով և ինչպես էր գողությունը կատարել:

mona liza

Պարզվեց, որ գողության հեղինակը Վինչենցո Պերուջան էր` Լուվրի սեզոնային աշխատակիցներից մեկը, ումից պահանջվում էր մաքուր պահել նկարի շրջանակը, ապակին: Մի գեղեցիկ օր էլ իտալացի երիտասարդը մաքրելու հետ մեկտեղ նկարը շրջանակից հանում է, դնում բաճկոնի տակ ու գիշերով դուրս գալիս թանգարանից` վերադառնալով Իտալիա:

Այսպես՝ 2 տարի նկարը թաքցնելուց հետո ինքն է հենց որոշում վերադառնալ Ֆրանսիա ու նկարը վերադարձնել: Խոստովանելով մեղքը`  «Դարի գողության» հեղինակն իր ափսոսանքն է հայտնում ու պատմում մանրամասները:

Իսկ հիմա՝ ամենակարևոր 2 փաստը․

1. Գողության պատճառով շատերը կարողացան Մոնա Լիզայի իբր օրիգինալ նկարի անվան տակ լիքը կեղծ նկարներ վաճառել` համոզելով, որ իրենք են նկարի գողը,

2. Մինչև հիմա կասկածներ կան, որ, միևնույն է, Լուվրում այժմ գտնվում է Մոնա Լիզայի կեղծ նկարը․ գողն օրիգինալը կարողացել է վաղուց վաճառել։ 

Կիսվել էջում