Մամուլ

Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են իրենց դիրքերը Վերին Շորժայում

Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են իրենց դիրքերը Վերին Շորժայում

«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

«Վերին Շորժայի բնակիչների այն խոսքերի հաստատումը, որ վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն ամրացնում են Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված իրենց դիրքերը։

Ուժերի կենտրոնացումը տեղի է ունենում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի ապահովման տեսանկյունից։

verin shorja

Ուղիղ 7-10 օր առաջ այդ դիրքերում մեկ վրան կար, հիմա արդեն երկուսն են։ Նայեք, թե ինչ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր, և դա միայն այն հատվածն է, որը մենք կարողացանք տեսնել։ Երկու անգամ ավելացել է կազմը և սպառազինության քանակը։ Ամբողջ թափով պատրաստվում են ձմռանը։

Իսկ մենք պատրաստվո՞ւմ ենք ձմռանը:

Մի՛ հարցրեք»։

Կիսվել նյութով