Մամուլ

Աշխատակիցներիս չեմ պարտադրելու ՊՇՌ թեստ հանձնել, նրանց իրավունքներն իմ հաշվին դատարանում կպաշտպանեմ. փաստաբան

Աշխատակիցներիս չեմ պարտադրելու ՊՇՌ թեստ հանձնել, նրանց իրավունքներն իմ հաշվին դատարանում կպաշտպանեմ. փաստաբան

Առնավազն տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով կառավարության կողմից պատվաստման կամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքին:

«Այս պահանջը հակասում է աշխատանքային օրենսդրությանը, խախտում աշխատողի սահմանադրական և ընթացիկ օրենսդրական իրավունքները: Ես հանդիսանում եմ 6 աշխատակիցների գործատու և արգելում եմ նրանց ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին, չեմ պարտադրելու ներկայացնեն ՊՇՌ թեստ, իսկ իրվական ներգործության ենթարկվելու պարագայում պաշտպանելու եմ նրանց իրավունքները դատարանում՝ իմ հաշվին:

Ալեքսանդր Կոչուբաև

Եթե պետությունը մտահոգ է հասարակության առողջությունով, պետք է անձամբ՝ պտբյուջեի հաշվին իրականացնի թեստավորումը կամ պատվաստումը»,- նշել է

Կիսվել նյութով