Մամուլ

Ծեծկռտուք Գորիսում․ կիզակետում Առուշանյանների ընտանի՞քն է

Ծեծկռտուք Գորիսում․ կիզակետում Առուշանյանների ընտանի՞քն է

«Հրապարակ»-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ Գորիսում քաղաքական հողի վրա մեծ վիճաբանություն է տեղի ունեցել «Առուշ Առուշանյան» դաշինքի թիմակիցների եւ մի խումբ երիտասարդների միջև, որը վերածվել է աղմկոտ ծեծկռտուքի, տուժածներից մի քանիսն անգամ տեղափոխվել են հիվանդանոց։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, վիճաբանության գլխավոր դերակատարը Առուշ Առուշանյանի փեսան՝ քրոջ ամուսինն է եղել, իսկ Առուշանյանի հորեղբոր թոռանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են Երևան։

arush arushanyan

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Առուշ Առուշանյանի հորից՝ գործարար Գագա Առուշանյանից, նրան հարցրեցինք, թե ովքեր են եղել վիճաբանողները, ինչ խնդիր են ունեցել իրենց հետ, որն է եղել դրդապատճառը։

«Մեզանից ոչ ոք էլ ոչինչ չի կարող ուզել, ես գործերով Երևանում եմ, տեղյակ չեմ, դե․․․, գիտեք ոնց․․․ դ, լուրեր են՝ օդից կախված, շրջանառվում են, մարդիկ էլ սիրում են հիմա էդպես․․․․, ինչ ասեմ»,-ասաց նա։ Մեր ճշգրտող հարցին, թե իր եղբոր թոռը ծանր վնասվածքներով Երևանու՞մ է, պատասխանեց․ «Տեղյակ չեմ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով