Մամուլ

ԱԱԾ-ի մոտից բերման ենթարկեցին Գագիկ Ծառուկյանի 4 աջակիցների

ԱԱԾ-ի մոտից բերման ենթարկեցին Գագիկ Ծառուկյանի 4 աջակիցների

ԱԱԾ շենքի մոտից քիչ առաջ բերման ենթարկվեցին Գագիկ Ծառուկյանի 4 աջակիցներ: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ–ում հարցաքննության է ենթարկվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

ԱԱԾ–ի դիմաց կամաց–կամաց հավաքվում են Ծառուկյանի աջակիցները։ Այնտեղ են նաև ԲՀԿ պատգամավորները։

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, այժմ էլ ընթանում է նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը։

Կիսվել էջում