ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Արա, հերիք ա, ի՞նչ եք ուզում. Արման Աբովյան (Տեսանյութ)

Արա, հերիք ա, ի՞նչ եք ուզում. Արման Աբովյան (Տեսանյութ)

Այս մասին ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այն ինչ այսօր տեղի է ունենում Ազգային ժողովում ինձ համար ոչ թե սպասելի էր, իհարկե ես չէի սպասում, որ կհասնի նրան, որ հեղափոխություն արած ուժը կդառնա հակահեղափոխական շատ պարզ պատճառով, որովհետեւ այն կարգախոսները, այն նպատակները, որոնք իրենք հնչեցրին եւ ձեր ուսերի վրա եկան իշխանության, այսօր իսպառ չի կատարվում։

Ծառուկյանը ընդամենը ասել է ճշմարտությունը առանց սպառնալիքի. Ասել է, որ, այո, ձախողել եք եւ դրա հիմնական պատճառը նա է, որ մտնելով տաքուկ կաբինետներ, ստանալով ձեր պադավատները՝ մոռացաք, թե ով է ձեզ բերել իշխանության եւ հիմա էլ եք մոռացել։ Ես բոլորիդ ճանաչում եմ։

Երկու տարվա ընթացքում տարբեր իրավիճակներ էին եղել թե՛ գործուղման ժամանակ, երբ մենք աշխատում էինք միասին։ Ես գիտեմ եւ կարող եմ կրկնել, որ ձեր մեջ կան մարդիկ, որ ձեզնից եւ բոլորիցս լավ հասկանում են այսօրվա գործողությունների ապօրինությունը, հասկանում են, որ այսօր ձեր ձեռքերով իրականացվում է քաղաքական հակահեղափոխություն։

Դուք շատ եք սիրում խոսել նախկիններից, ինձ թվում է՝ դա ամենասիրված թեմաներից մեկն է, որ վայ, կարող է նախկինները գան, բայց նույնիսկ չեք պատկերացնում՝ որքան եք դուք արդեն նման նախկիններին ձեր հայացքներով, ձեր պահվածքով: Ես անվանական ոչինչ չեմ ասի շատ պարզ պատճառով, որովհետեւ ով որ պետք է, շատ լավ հասկանում է։

Ինչի՞ց եք այդքան վախեցել։ Վախեցել եք նրանից, ինչը տեսաք հայելու մե՞ջ։ Աշխատեք, մի վախեցեք։ Երկու տարվա ընթացքում, ձեռքերդ դրեք սրտներիդ ու ասեք, քանի անգամ եք ասել՝ ժողովուրդ, այսինչ բանը սխալ է, եկեք փորձենք այսպես անել, անգամ մեզ մի վերագրեք, մի ասեք՝ մենք ենք այդ միտքը տվել։ Զրո լսելու ունակություն։

Շատ եք սիրում խոսել դավաճանության մասին եւ այո, դուք դավաճանության ճանապարհին եք, եւ այդ դավաճանությունը սկսվեց այն պահին, երբ դուք կանանց գետնի վրա ոստիկանությունը քրքաշ տանելով բռնության էր ենթարկում, իսկ ձեր ջեբի ՀԿ-ները եւ դուք ուրախ-ուրախ ստատուսներ էիք գրում, որ չի եղել բռնություն, որտե՞ղ ա, սաղ համաչափ ա։

Մոռացել եք՝ ձեզ ոնց էին քարշ տալիս։ Իսկ միգուցե, ձեզ քարշ էին տալիս, նպատակը դիմանալու ձեր տաքուկ կաբինետներն էին։ Խոսում եք հպարտ քաղաքացուց։ Երբ որ պետք է, հպարտ քաղաքացի է, երբ պետք չի, անկարգ մարդ ա։ Ո՞նց է տենց ստացվում։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում