Մամուլ

Տեղի է ունեցել Պզոյի դստեր շքեղ հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է

Երեկ՝ ապրիլի 26-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի, դստեր շքեղ հարսանիքը։ Փեսան Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ընկերն է, անունը Էդվարդ, ով շինարարական բիզնեսով է զբաղվում։

Հարսը՝ Դիանան, 21 տարեկան է, փեսան 26։ Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17 հազար դոլար։

Մեր տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի խմիչքը՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային, նախապես բեռնատարներով բերվել է ԱՄՆ-ից։

Եկեղեցու,տան ծաղկային ձևավորումը իրականացրել է Անի Ռոսը։ Իսկ քաղցրավենիքը բերվել է Դուբայից։ Պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։

Արմեն Ղազարյանի կնոջ՝ Քրիստինա Պողոսյանի զգեստը Վալենտինո ապրանքանիշի է։ Հարսանիքի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։

Պզոյի դստեր
Սամվել Ալեքսանյա
harsaniq2
harsaniq

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել