Շոու-բիզնես

«Սպասում ենք քեզ, Ֆելիքս»․ Գոռ Հակոբյանը հուզիչ նոր տեսանյութ է հրապարակել

Դերասան Գոռ Հակոբյանը այսօր նոր հուզիչ հրապարակում է արել՝ ներկայացնելով, թե որքան մեծ սիրով ու սպասումով են հայրենիքում հետևում իր որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքին։

Ինչպես հայտնի է, Գոռ Հակոբյանը կնոջ և փոքրիկ Ֆելիքսի հետ ներկայումս գտնվում է Գերմանիայում՝ երեխայի բուժման նպատակով։ Մեկնելուց առաջ նա նշել էր, որ բուժման գործընթացը կարող է տևել մոտ 10 ամիս։

Այսօր դերասանը կիսվել է Գյումրիում նկարահանված տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքի հայտնի «անունների պատին» ավելացնում Ֆելիքսի անունը։ Տեսանյութում հնչում են նաև ջերմ խոսքեր՝ ուղղված փոքրիկին․ նրան ասում են, որ սպասում են իր վերադարձին, որպեսզի նա վերադառնա և գունավորի իր անունը, ինչպես նաև ավելացնի ընտանիքի մյուս անդամների անունները այդ պատին։

Այս հուզիչ նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան սիրված է Գոռ Հակոբյանի ընտանիքը և որքան մեծ հավատով ու հույսով է հայ հասարակությունը սպասում Ֆելիքսի առողջացմանն ու շուտափույթ վերադարձին հայրենիք։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում