Ադրբեջանում 15-ամյա աղջիկը ծննդաբերել է
Ադրբեջանի Ուջարի շրջանում 15 տարեկան դեռահաս աղջիկը տեղափոխվել է շրջանային հիվանդանոցի ծննդատան բաժանմունք, որտեղ ծննդաբերել է։ Համաձայն հաղորդման, աղջիկը 2011 թվականի ծնված է։
Ծննդաբերությունը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։
Բժիշկն արձանագրել է, որ աղջկա մոտ 31-32 շաբաթական հղիություն է։ Նորածնի հասակը 44 սմ է, քաշը՝ 1,9 կգ։
Մոր ու մանկան վիճակը գնահատվել է բժիշների կողմից, արձանագրվել ու փաստաթղթավորվել է։
Նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։
Ապրիլի 17-ին նորածինն ու ծննդկան դեռահասը դուրս են գրվել հիվանդանոցից։
Դեպքի մասին հաղորդվել է իրավապահներին։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է նախաքննություն։



