Ազատ խոսք

Պարզվում է նոր Հայաստանում Մանվելի նման շեյխավայել հաճույքներ անող կա. պատգամավորի ահազանգը

Պարզվում է նոր Հայաստանում Մանվելի նման շեյխավայել հաճույքներ անող կա. պատգամավորի ահազանգը։ Այս մասին ահազանգում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը.

«Պարզվում է՝ Վեոլիա ջրի Արևմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետը նախահեղափոխական Հայաստանի Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ է իրեն թույլ տալիս այս օրերին։

Օձունում եկեղեցի տանող ճանապարհին կառուցած դղյակի սկզբնամասում ու վերջնամասում ճանապարհին ասֆալտե արգելակներ է կառուցել, քանդել հիմնական ճանապարհն ու թեքություն կառուցել դեպի սեփական բակ։

Ոստիկանության Թումանյանի բաժնի հարգելի պետ և հարգելի ծառայողներ, արագորեն հասկացրեք այս մարդկանց՝ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, ոչ թե արկածախնդիրների ինչ-որ խմբակի։ Պահանջում եմ նաև արագորեն վերացնել այս ապօրինի ինքնագործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ու եղե՛ք զգոն։ Սա ձեր, ոչ թե իմ ծառայողական պարտականությունն է»։

Կիսվեք էջում