Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

ՀՀ նախագահը իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որտեղ իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ու 3 թոռնիկների հետ է։ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ։

«Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»,- գրված է լուսանկարին կից մեկնաբանությունում։

Հիշեցնենք՝ որ այսօր ընտանիքի միջազգային օրն է։

Այն հաստատվել է 1993թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Հայաստանում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքով՝ Ընտանիքի օրն ամրագրվել է 2011թ.։

ՄԱԿ-ի կողմից ընտանիքի միջազգային օրվա հաստատումը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը գրավել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով մեկ ընտանիքի հիմնարար իրավունքների ոտնահարումը կարող է հանգեցնել համամարդկային մեծ ընտանիքի միասնության քայքայման:

Ընտանիքը հասարակության հիմնական ինստիտուտներից է, այն մարդու հասարակայնացման առաջին աստիճանն է: Ընտանիքը զարգանում և ձևափոխվում է իրեն շրջապատող աշխարհի հետ միասին` համապատասխանեցվելով ժամանակակից հասարակության պահանջներին:

Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Հունաստանում և այլ պետություններում։