Մամուլ

Շները եղել են լավ վարժեցված, պատկանել են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկին․ «Իրատես»

Շները եղել են լավ վարժեցված, պատկանել են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկին։

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կենդանաբանական այգում մուֆլոնին կերած շները եղել են ոչ թե կենգուրուներին կերած փողոցային շները, այլ… «Գիշերային այդ ակցիան» լավ կազմակերպված դավադրություն է եղել ընդդեմ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, որի օրոք առանց այդ էլ կենդանիների որոշակի անկումներ եղել են` տարբեր պատճառներով:

Այնուհանդերձ, տնօրենն այդ «ակցիայից» հետո ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` Երեւանի փոխքաղաքապետի առաջարկով:

Ասում են` երկրորդ օրվա բավականին հսկա շները լավ վարժեցված են եղել, պատկանել են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկին, որն ապրում է այդ կողմերում եւ օգտվելով առիթից` վրեժ է լուծել տնօրենից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվեք էջում