Մամուլ

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են BMW, Mercedes, Mitsubishi  io, Honda Elysion, Nissan, Volkswagen Vento, ВАЗ 2107 և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Արտյոմ Բեկլարյանն ու Սասուն Աղաբաբյանը:

avtovtar ararat marz

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոսստրախ-Արմենիա»  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Կիսվեք էջում