«Մորքուրի գանձը»՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնում

hraparak.am-ը գրում է. ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Մամուլում շրջանառվում էր, որ նա վարչապետի տիկնոջ՝ Աննայի բարեկամն է։

Մաշադյան հորը նույնպես Նիկոլ Փաշինյանն է նշանակել ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ։ Սա ի՞նչ է նշանակում։ 23 տարեկան տղան, ով հազիվ մի ԲՈՒՀ ավարտած լինի, չի ծառայել  բանակում, նշանակվում է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

Ահա թե ինչ է գրում ՊԵԿ-ի մրցույթին մասնակցած Հասմիկ Ադամյանը․

«Երկու տարի շարունակ մասնակցում եմ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունները պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթներին, երկու տարի անընդմեջ հաղթող եմ ճանաչվում, բայց չեմ նշանակվում հաստիքին, վերջին անգամ առավելագույն 100 միավորից հավաքում եմ 100, բայց պարզվում է դա կապ չունի և պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետի տղան, ով մրցույթի ամենաթույլ մասնակիցն էր ու միավորների ռեյտինգային համակարգում ամենավերջին տեղը զբաղեցնող մասնակիցը, սակայն ուներ մաշադյան ռաֆիկի դաբռոն, ով այդ մրցութային հանձնաժողովի նախագահն էր և ստացավ աշխատանքը:

Հավելեմ, որ ունեմ 2 բարձրագույն կրթություն գերազանցությամբ ավարտել եմ Պոլիտեխնիկ և Ժող իստիտոտները, բայց իմ նմաններին քանզի ես չունեմ ծանոթներ թողնում են դրսում իսկ իրեն 23 տարեկան լ․․․․-ը, ով ըստ պարզ մաթեմատիկական հաշվարկի պաշտոնին նշանակվելիս չի էլ ունեցել նույնիսկ մագիստրոսի կոչում, փոխարենը «մորքուրի գանձն է» զբաղեցնում է դատախազի պաշտոն:

Հ.Գ ահա սա է կոռուպցիայի խորհրդանիշ մաշադյան ռաֆիկի մոտեցումը , մնացածը թողնում եմ Ձեր դատողությանը․․․։

Աղբյուր՝ hraparak.am