ԱշխարհՄամուլ

Մոսկվայում մեծ երթ է սպասվում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի

Մոսկվայում մեծ երթ է սպասվում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, այս մասին Bavnews.am-ին հայտնեցին Մոսկվայից մեր թղթակիցը։

Մեր թղթակիցը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Մոսկվայում բողոքի ակցիա են նախապատրաստում և մեծ երթ են կազմակերպում անել։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խոսքով, պահանջելու են անհապաղ ազատել Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրանց կարծիքով այս ամենը դիտվում է, որպես անձնական հաշվեհարդար և պահանջում են դադարեցնել նրա դեմ իրականացվող
հաշվեհարդար։

«Մենք պահանջելու ենք դադարեցնել բիրտ ճնշումները, պահանջելու ենք հանցավոր պաշտոնյաների հրաժարականը, պահանջելու ենք դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը։

Մենք ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ և կոչ ենք անում միանալ մեզ բոլոր նրանց, ում համար թանկ է հայի պատիվը և մեր երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նույնպես Մոսկվայում բողոքի ակցիա արեցին ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։

Կիսվել նյութով