Մամուլ

Մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ռազմագերիներին ավելի թանկ գնով վաճառել հայկական կողմի վրա. Անի Սամսոնյան

Մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ռազմագերիներին ավելի թանկ գնով վաճառել հայկական կողմի վրա. Անի Սամսոնյան

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Ըստ երեւույթին, նաեւ մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակումը հայկական կողմի վրա։ Սրա մասին շուտ պետք է մտածել եւ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի պատերազմից հետո մենք բացառենք նոր ռազմագերիներ ունենալու փաստը։

Որքան գիտեմ ՄԻՊ-ի գրասենյակն արդեն իր կողմից ներկայացրել է փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են այդ ռազմագերիները հայտնվել Ադրբեջանում։

Ըստ երեւութին, Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետեւ ռազմագերիներին ներկայացնել դիվերսանտ, դա դեմ է Մարդու իրավունքների պաշտպանությանը եւ դեմ է հետ պատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասաց Սամսոնյանը։

Անի Սամսոնյան

«Մենք պետք է ավելի շուտ անհանգստանանք այն մասին, թե ինչպես է անցնելու քննարկումը Մոսկվայում, ըստ երեւույթին, քննարկվելու է երկու հարց. ռազմագերիների հարցը, որն ամենակարեւորն է, եւ հայտարարության 9-րդ կետի ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին քննարկումն ու բանակցումն է լինելու։

Ինձ համար խորը մտահոգություններ է առաջացնում, որ բանակցողը՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս ընթացքում ծաղրի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից, նստելու է բանակցության այդ նույն նախագահի հետ։ Սա բանակցողի համար խորը բարոյահոգեբանական խոչընդոտներ կարող են ստեղծել բանակցություններում հայանպաստ լուծումներ ձեւակերպելու շուրջ»։

Կիսվեք էջում