Շոու-բիզնես

«Մի օր լավ է զգում, մի օր վատ». Գոռ Հակոբյան

Դերասան Գոռ Հակոբյանը կիսվել է որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակի վերաբերյալ վերջին տեղեկություններով։ Նրա խոսքով՝ երեխայի վիճակը փոփոխական է․

«Մեկ օր լավ է զգում, մեկ օր՝ վատ»։

Դերասանը նշել է, որ բուժման ընթացքը շարունակվում է․ արդեն անցել են երրորդ կուրսը՝ ընդհանուր նախատեսված 14-ից։ Առջևում դեռ սպասվում է նաև կարևոր վիրահատություն, որը նախատեսված է օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում։

Այս պահին, ըստ նրա, փոքրիկ Ֆելիքսը իրեն լավ է զգում, և ընտանիքը մի քանի օրով վերադարձել է տուն՝ մեկ ամիս հիվանդանոցում մնալուց հետո։

Գոռ Հակոբյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում աջակցել և անհանգստացել են իրենց համար։

Bavnews.am-ի խմբագրակազմը մաղթում է փոքրիկին շուտափույթ ապաքինում և ուժ ընտանիքին։

Կիսվեք ձեր էջում