ՄամուլՏեսանյութ

Մեր կառավարությանը խամաճիկային դատարան պետք չի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ վաղը 08։30-ից քաղաքացիները պետք է արգելափակեն բոլոր դատարանի ելքերն ու մուտքերը։

Փաշինյանը հայտնեց, որ քաղաքացիները առանց որևէ բռնի ուժ գործադրելու, չտրվեն սադրանքների, հարգեն միմյանց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ վաղն առավոտյան 12։00-ին իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ վաղը 12։00-ին պատրաստվում է հայտարարել հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։

Ավելի մանրամասն տեսանյութում՝

Կիսվել նյութով