Մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը

Անցած գիշեր Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը։

Ապրեսովը 46 տարեկան էր։ Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։

Ապրեսովը ծնվել է Բաքվում, որտեղից 1988–ին ընտանիքով եկել էր Երևան`փրկվելով ջարդերից։ Աշխատանքի անցնելով Ա1+ հեռուստաընկերությունում` 1992թ–ին նա գործուղվել էր Ղարաբաղ ու այնտեղ մնացել մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով ազատագրական պայքարի ընթացքը։