Մամուլ

ՀՐԱՏԱՊ․ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվեց

ՀՐԱՏԱՊ․ Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Ազգային ժողով ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն որոշել էր, որ խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։

Հանձնաժողովն անվավեր էր ճանաչել երեք՝ թիվ 12/13, 20/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի պատճառով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվել էր մանդատներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը անհրաժեշտ էր կողմ քվեարկած ձայների 4%-ը, սակայն վերջնարդյունքում ստացել էր 3.9893%։ ԲՀԿ-ն կհաղթահարեր անցողիկ շեմը, եթե ԿԸՀ-ն անվավեր չճանաչեր վերոնշյալ ընտրատեղամասերի արդյունքները։

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում էին «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորﬕստական կուսակցությունները։ Վերջինն ավելի ուշ հրաժարվել էր իր մասնակցությունից։

Կիսվեք ձեր էջում