ԱշխարհՏեսանյութ

Հիվանդանոցում Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին

Հիվանդանոցում Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին և ընկերներին

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հրաժեշտ է տվել իր ընտանիքին և ընկերներին, այս մասին իր Twitter-ում հայտնել է բրիտանացի գործարար, սպորտային կառավարման գործակալության բաժնետեր Ֆրենք Խալիդը։

Մեկ ամիս է՝ 82-ամյա Պելեն հիվանդանոցում է։ Երկու տարի առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։

«Պելեն հրաժեշտ տվեց ընտանիքին և ընկերներին: Ֆուտբոլի լեգենդն աստիճանաբար տանուլ է տալիս քաղցկեղի դեմ պայքարը, ընտանիքն ասաց, որ «նրա վիճակը նորից վատացել է»,- գրել է Խալիդը:

Նշենք, որ ֆուտբոլի լեգենդը պատմության մեջ աշխարհի միակ եռակի չեմպիոնն է (1958, 1962, 1970)։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։

Կիսվել նյութով