«Հիմա տղամարդիկ չեն վախենում կայացած կանանցից»․ Սյուզի Մելիքյանը՝ իր բիզնեսի և մայրանալու ցանկության մասին․ ֆոտո

Երգչուհի Սյուզի Մելիքյանը տարիներ առաջ սկսեց զբաղվել դիմահարդարմամբ, հետո ընդլայնեց գործունեությունն այդ ոլորտում ու հիմնեց սեփական բիզնեսը: Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է բիզնես ունենալու բարդությունների, ղեկավարի դիրքը ճիշտ օգտագործելու իր տեսլականի, կյանքի այս փուլում ձեռքբերածով բավարարված լինել-չլինելու և մայրանալու ցանկության մասին:

«Բիզնես ունենալը, առհասարակ, բարդ է, սակայն իմ գործը հեշտացրեց փաստը, որ ինքս աշխատել եմ որպես դիմահարդար ու հասկանում եմ, թե ինչն ինչպես է պետք անել: Եթե դու ոլորտում չես աշխատել, տեսական ես պատկերացնում գործն ու որոշես բիզնես սկսել, շատ ավելի դժվար կլինի»,- ասաց նա ու հավելեց, որ այս ոլորտում կարևոր է կազմակերպչական ջիղ ունենալը, իսկ այն իր մեջ զարգացած է եղել դեռ մանկուց:

Ըստ Սյուզիի՝ թիմում ինքը ոչ թե ղեկավար է, այլ ընկեր, բայց և չի մոռանում պահանջկոտ լինել․ «Բարդ է աշխատել տարբեր մարդկանց հետ ու փորձել թիմ ունենալ: Ես փորձում եմ չլինել ղեկավարի դիրքում, չնայած կան որոշակի սահմաններ, որոնք պահում եմ աշխատանքի մեջ: Փորձում եմ ընկերական լինել՝ պահելով գործնականի բալանսը: Առհասարակ,  շատ բծախնդիր ու պահանջկոտ մարդ եմ»:

Սյուզի Մելիքյան

Բիզնեսի ղեկավարման պատասխանատվությունը մեծ է: Սյուզի Մելիքյանը խոստովանեց, որ, երբեմն, պոռթկումներ, սակայն կես ճանապարհին կանգնող չէ: Եկամուտը, ըստ Սյուզիի, դեռ իր ուզած չափի չէ, սակայն ամեն բան առջևում է, հիմա դա առաջնային չի համարում:

«Ցանկացած բիզնեսում առաջին 1 տարին ներդնում ես: Երբ աշխատում էի որպես դիմահարդար, ավելի շատ եկամուտ էի ունենում: Կարծում եմ՝ իմ պատկերացրած եկամուտը կլինի ապագայում: Այս պահին չեմ հիմնվում եկամտի վրա, քանի որ դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ,- ասաց նա ու հավելեց, որ բիզնեսից բացի վաստակում է նաև որպես երգչուհի՝ մասնակցելով կորպորատիվ միջոցառումների: -Միշտ փորձել եմ ինքս պահել ինձ»:

Հայտնի աղջիկները հաճախ դժգոհում են, որ տղամարդիկ վախենում են կայացած կանանցից, որոնք կարողանում են ինքնուրույն վաստակել: Սյուզին համամիտ չէ այս կարծիքի հետ․ «Այս դարում տղամարդիկ ոչ թե վախենում, այլ ձգտում են դեպի կայացած կանայք: Հիմա կանայք ու տղամարդիկ համատեղ են ստեղծում ինչ-որ բաներ: Միայն կոմպլեքսավորված տղամարդը կարող է մտածել, որ միայն ինքը պետք է ինչ-որ բանի հասնի: Շուրջս նայելով էլ կարող եմ ասել, որ այդ մոտեցումը փոխվել է»:

Կյանքի այս փուլի ու այս տարիքի համար ունեցածից Սյուզին չի բողոքում, սակայն խուսափում է ասել, որ հասել է իր նպատակներին․ «Երբ մարդն ասում է, որ հասել է իր նպատակին, սկսում է դեգրադացվել: Ես միշտ ձգտում եմ ավելիին, ինքս ինձանից միշտ պահանջում եմ ավելին: Դրանով պայմանավորած էլ սկսեցի դիզայնով զբաղվել, ընդլայնել գործունեությանս ոլորտը»:

Երբ ինչ-որ բանի հասնելուն զուգահեռ ավելանում են տարիքի թվերը, շատ  կանայք դեպրեսիայի մեջ են ընկնում: Սյուզին վստահեցնում է, մեծանալուց չի վախենում, բայց թվերին փիլիսոփայորեն է մոտենում:

«Ես չեմ վախենում մեծանալուց, որովհետև ամեն տարվա հետ մարդն իմաստնություն է ձեռք բերում,- ասաց նա, իսկ դիտարկմանը՝ արդյոք վախի նշան չէ հենց այն, որ չի ուզում նշել իր տարիքը, ժպիտով արձագանքեց,- Ես միշտ 20 տարեկան եմ, ավելացած թվերը իմաստնությունն են: Կնոջ տարիքը չպիտի նշել, որովհետև կինն ամեն տարիքում ունի իր յուրահատուկ տարիքը: Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի»:

Սյուզի Մելիքյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։