Մամուլ

Հայ զինվոր՝ Սարգիս Հացպանյանի լուսանկարը, տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը

Հայ զինվոր՝ Սարգիս Հացպանյանի լուսանկարը, տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը: Այս նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը:

Այս նկարով ադրբեջանցիները փորձել են իրենց սերունդներին ցույց տան, թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, որ իբր ադրբեջանցի զինվորը գրկում է հայ կնոջը պատերազմի ժամանակ: Սակայն, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս նրանք կեղծիք էին տարածում: Իրականում նկարի հերոսը հայ զինվոր՝ Սարգիս Հացպանյանն էր:

Երբ հայկական զորքերը ազատագրում են Քարվաճառը, քաղաքից փախչում են ադրբեջանական զորքերը և քաղաքի տղամարդիկ, թողնելով այնտեղ անզեն կանանց, մանուկներին ու ծերերին:

Սարգիսը մոտենում է բակում նստած կանանց և թուրքերեն ողջունում է նրանց: 80 տարեկան մի կին, նայում է Սարգսին ու հարցնում ՝ Ինչու՞ այսքան ուշացաք, շուտով հայերը կմտնեն քաղաք…մերոնք գնացին, ասեցին մեր հետևից ինքնաթիռ կգա, նրանք գնացին , մեզ թողեցին այստեղ…տղամարդիկ փախել էին , թողնելով կանանց քաղաքում: Ծեր կինը հայ զինվորներին շփոթել էր ադրբեջանցիների հետ:

Սարգիսը մոտենալով կնոջը՝ պատասխանում է.

– Հայերն արդեն եկել են:

Մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունն ու պատիվը:

Հոգիդ թող լուսավորվի պարոն Հացպանյան․․․

Կիսվեք էջում