Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից, աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց

Աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է առաջիկայում գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում:

«Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը փոփոխության են ենթարկվում: Դպրոցը երբեմն լրացուցիչ ծանրություն է առաջացնում աշակերտի մոտ, իսկ աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց:

Շատ առարկաներ կփոխվեն, իսկ որտեղ համընկնումներ կան, կմեկտեղենք: Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից, սակայն այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել թե որոնք և երբ»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննարկվում է տարրական դպրոցում գնահատական չդնելու հարցը, սակայն սրան պետք է երկար գնալ, քանի որ սա լրացուցիչ հմտություններ է պահանջում: