ՄամուլՏեսանյութ

«Թթվի քարի պես նստել են էս երկրի վրա». Արմինե Գրիգորյան

«Թթվի քարի պես նստել են էս երկրի վրա». Արմինե Գրիգորյան

«Ես հավաքներին չեմ գնում, կյանքը ցույց տվեց, որ իմաստ չկա՝ հատկապես վերջին տարիներին:

Երկրորդ, իմանամ հավաքվում են, ինչ-որ բան հաստատ կլինի, կգնամ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանը՝ հավելելով, որ 2018-ին ևս չի մասնակցել հավաքներին, բայց կողմ է եղել հեղափոխությանը:

«Եթե կլինի նորմալ, համազգային շարժում, կգնանք, բա ինչքա՞ն թողնենք. թթվի քարի պես նստել են էս երկրի վրա, ինչքա՞ն պետք է էսպես շարունակվի: Մեկը կա՞ գոնե, մի հատ տենց լավ տղա, հայ տղա, երկիր, ազգ սիրող տղա, որ վեր կենա, համախմբի ժողովրդին»,- հարցադրում է արել երգուհին:

Երգչուհու խոսքով՝ հասարակության մի հատված չի անհանգստանում՝ հույսը կապելով նախկին երեք նախագահների հետ. «Բայց նախկին նախագահներն էլ ձայն չեն հանում. մի բան ասեք էս ժողովրդին: Բայց սրանց ինչքա՞ն պետք է թողնենք…

Թթվի քարի պես նստել են այս երկրի վրա, էս ի՞նչ է կատարվում, ինչքա՞ն պետք է այսպես շարունակվի: Մի երկիր սիրող տղա չկա՞՝ վեր կենա՝ երկրում կարգուկանոն հաստատի, այս ի՞նչ բարդակ է:

Նայում ես՝ ինչ-որ կնիկ համացանցով ասում է՝ իյա, բա վա՞տ է, որ էն ժամանակ չէինք խոսում, հիմա խոսում ենք: Տո, լավ չի՞, որ դու ընդհանրապես չխոսես: Այսինքն՝ միայն իր խոսելու համար ուզում է՝ երկիրը վարի գնա, որ ինքը կանգնի ու խոսի: Այս ի՞նչ բան է: Հայ մարդը, քրիստոնյա մարդը կարո՞ղ է այդքան անխիղճ ու անաստված լինել»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվեք էջում