Աշխարհ

Ընտանիքի մտերիմը հայտնել է, որ Կիկաբիձեն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ ընտանեկան ողբերգությունից

Ընտանիքի մտերիմը հայտնել է, որ Կիկաբիձեն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ ընտանեկան ողբերգությունից

Երգչուհի Օլգա Զարուբինան պատմել է, որ Վախթանգ Կիկաբիձեի ինքնազգացողությունը վատացել է կնոջ՝ Իրինա Կեբաձեի մահվան պատճառով։ MK-ին տված մեկնաբանությունում նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ արտիստը կորցրել է կնոջը, ում հետ ապրել է մոտ 60 տարի։

«Տղամարդու համար շատ դժվար է վերապրել սիրելիի հեռանալը,- ասել է երգչուհին,- Վախթանգը ծանր սթրես ապրեց իր կնոջ մահվան պատճառով։ Որովհետև նա աներևակայելիորեն սիրում էր նրան: Ես վստահ գիտեմ այս մասին, քանի որ ես ինքս տեսել եմ նրանց հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ։

Զույգը երկու երեխա է մեծացրել՝ որդեգրած դուստր Մարինա Սագարաձեին (1956թ.) և որդի Կոնստանտին Կիկաբիձեին (1966թ.):

Վրացի եւ խորհրդային հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։

«Բոլորին է հայտնի, որ նա երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել, եւ դա իր ազդեցությունն ունեցավ», – լրագրողներին ասել է Աբզիանիձեն:

Պրոդյուսերը հավելել է նաեւ, որ նման արտիստի մահը մեծ կորուստ է բոլորի համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսիի կլինիկաներից մեկում 85 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասանը։

Կիսվեք էջում