Մամուլ

Երևանում 21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ անծանոթ մի տղամարդ փողոցում իրեն գրկել է, ձեռքերով բռնել կուրծքը

Shamshyan.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Վերոնիկա Դ․-ն և հայտնել, որ Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 2 հասցեի մոտ 40 րոպե առաջ անհայտ անձը իր հետևից եկել է, հարվածել, փորձել հափշտակել իրերը, սակայն չի հաջողվել և իրեն վիրավորել է, հայտնելով, որ առկա են տեսագրություններ։

Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում Երևանի բնակիչ 21-ամյա Վերոնիկա Դ․-ն հայտնել է, որ ժամը 20։05-ի սահմաններում նշված հասցեում անհայտ անձը իրեն է մոտեցել հետևի կողմից և գրկելով իրեն, ձեռքերով բռնել է կուրծքը, ապա ձեռքը տարել է դեպի սեռական օրգանները՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիմել է փախուստի:

Դեպքի փաստով քրեական ոստիկանութան Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում