Մամուլ

Երևանում պարեկները քրեական պատմություններով հայտնի անձի անչափահաս տղայի վարած Lexus-ը տեղափոխեցին «պլաշչատկա»

Երևանում պարեկները քրեական պատմություններով հայտնի անձի անչափահաս տղայի վարած Lexus-ը տեղափոխեցին «պլաշչատկա»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus ԼX 570 մակնիշի 77 KZ 777 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, որ ավտոմեքենան վարում է վարորդական իրավունքի վկայական չունեցող անչափահաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենան վարել է հանցագործ աշխարհում և քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի 16-ամյա որդին։

Պարզվել է նաև, որ ավտոմքենայի համարանիշների վրա փակցված է եղել Արա և Ալիկ Բանդուրյանների համար իբրև խորհրդանիշ համարվող շնաձկան (ակուլա) լոգո։

Կիսվեք էջում